2021-06-20 12:30
Լրատվական գործակալություններ
Կրակել են Արման Բաբաջանյանի մեքենայի ուղղությամբ
Անհայտ անձինք կրակել են «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի ուղղությամբ։ Այդ մասին Բաբաջանյանն ահազանգել է Facebook-ի իր պաշտոնական էջում և լուսանկարներ տեղադրել։
Լուսանկարներում երևում է, որը կրակոցոցի վնասվել է մեքենայի դիմապակին։
«Կրակել են ավտոմեքենայիս վրա: Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»,- լուսանկարներին կից գրել է Բաբաջանյանը։ Նա խոստացել է կատարվածի մասին մանրամասներ հայտնել քիչ անց:
Sputnik Արմենիային ոստիկանությունից տեղեկացրեցին, որ ահազանգը ստացել են։