Ընտրությունների վերահսկման կոմիտեն խախտումների վերաբերյալ ավելի քան 100 ահազանգ է ստացել

Ընտրությունների վերահսկման կոմիտեն ամփոփել է ժամը 12։00-ի դրությամբ ստացած ահազանգերը:

Կոմիտեից հայտնում են, որ ստացել են 100-ից ավելի ահազանգ, որոնցից ամենակարևոր ու համակարգային խախտումները հանգում են հետևյալին՝

1) ակնհայտ անհիմն խուզարկություններ և ձերբակալություններ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում՝ Սիսիանում և Սյունիքի այլ քաղաքներում

2) վարչական ռեսուրսի ներգրավմամբ մեծածավալ հակաքարոզչություն ընդդիմադիր ուժի նկատմամբ

3) քաղաքացիների և հատկապես զինծառայողների ուղղորդված ու բաց քվեարկություն «Քաղաքացիական պայմանագրի» համար

4) խնդիրներ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկների հետ: