2021-06-21 16:53
Լրատվական գործակալություններ
Լավրովը՝ Ղարաբաղի հարցի վրա ՀՀ ընտրությունների ազդեցության մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղաժամ է համարում Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցության մասին խոսելը: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ընտրությունները նոր են կայացել։ Դեռ պարզ չէ, թե ինչպես այդ արդյունքները կանդրադառնան նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա։ Եկեք սպասենք, մինչև ձևավորվի կառավարությունը»,-ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ երկու եռակողմ համաձայնագրերը, որոնք ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, գործում են ու համապատասխանում են բոլոր կողմերի շահերին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: