Կռվել է Արցախում. Բաքվում դատավարություն է սկսվել Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ

Բաքվի դատարանը Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի նկատմամբ դատավարություն է սկսել։ Տեղեկությունը հայտնում Sputnik Ադրբեջանը։

Ադրբեջանական ԶԼՄ–ների պնդմամբ` Դուբակովն Արցախում կռվել է հայկական կողմից։

Նրան մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչություն», «հանցավոր խմբում մասնակցություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Նշենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է ԼՂ–ում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։

Նրան նույնանման մեղադրանք էր առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանը հայ գերուն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել։

Էուլջեքչյանից բացի Բաքվում այլ կեղծ գործերով դատավարություն է ընթանում գերեվարված մոտ 20 հայի նկատմամբ։

ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել հայտարարությամբ` դատապարտելով Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների և պատանդների քրեական հետապնդման փաստը։

ԱԳՆ–ն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը։ Գերատեսչությունը պահանջել էր Բաքվից անհապաղ ազատել բոլոր հայ գերիներին, տեղեկացնում է Sputnik Armenia։