Արա Աբրահամյան․ Արմեն Չարչյանի ձերբակալությունը քաղաքական քայլ է

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարծում է, որ անվանի և ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանի ձերբակալությունը վախի մթնոլորտ տարածելու նպատակով կատարված բացահայտ քաղաքական քայլ է: Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում է նման գրառում արել` անդրադառնալով Չարչյանի կալանավորման որոշմանը։

«Ներկա իշխանություններն ինչպես չեն զբաղվել բնակչության իրական խնդիրներով անցած երեք տարում, այդպես էլ հիմա չեն պատրաստվում դա անել և նման քայլերով միայն փորձում են հասարակությանը շեղել կարևորագույն խնդիրներից»,–նշված է Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում, տեղեկացնում է Sputnik Armenia։