ՀՀ զինված ուժերի երկու պետ-վարչության պետեր ազատվել են պաշտոններից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Վարդանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Արմեն Վարդանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Իշխան Մաթևոսյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը.
Իշխան Մաթևոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
News.am