2021-06-26 11:20
Լրատվական գործակալություններ
ԼՂ ԱԱԾ-ն անդրադարձել է լուրերին, թե ադրբեջանցիներն ուզում են գնել արցախցիների բնակարանները
Արցախի Հանրապետության Ազգային Անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում տարածված լուրերը:
«Արձագանքելով սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված տեղեկատվությանը, ըստ որի ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները, իրազեկում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ԼՂ ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։
Ծառայությունը հորդորում է զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց և կոչ անում նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։