Գյուղացիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ գյուղացիները փակել են ճանապարհը և պահանջում են լուծել ոռոգման ջրի հարցը։

 


Գյուղացիները նշում են՝ մինչև մարզպետը չգա, ճանապարհը չեն բացելու։

Գյուղացիների խոսքով` առուները չորացել են, բերքը չորանում է«Ապրանք ենք տնկել, ջրերի փողը տվել, ենք ջուր չկա, որ ջրենք: Մարզպետը թող աթոռից կտրվի, հելնի, գա ստեղ, հարցը լուծի»։

Ոստիկանները փորձեցին բացել ճանապարհները, գյուղացիները ընդդիմացան և քաշքշուկ սկսվեց ոստիկանների և գյուղացիների միջև, տեղեկացնում է News.am։