2021-06-28 17:57
Լրատվական գործակալություններ
Գիտությունների ազգային ակադեմիայի նոր նախագահ է ընտրվել Աշոտ Սաղյանը
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր՝ հունիսի 28-ին նոր նախագահ են ընտրել: Այդ պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Այս մասին News.am-ին հայտնեցին ԳԱԱ-ից:
Նշենք, որ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել էր 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը:
Համաձայն օրենսդրության, ԳԱԱ նախագահն ընտրվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, ակադեմիայի ակադեմիկոսների թվից, փակ-գաղտնի քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ, 5 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ակադեմիայի նախագահ: