2021-06-28 18:04
Լրատվական գործակալություններ
ՀՀ ԱՆ-ն դեռ չի քննարկում Մոսկվայից ժամանողների համար նոր սահմանափակումներ մտցնելու հարցը
ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի քննարկում Մոսկվայից ժամանողների համար նոր սահմանափակումներ մտցնելու հարցը: Այս մասին հայտարարեց առողջապահության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա հիշեցրեց, որ Հայաստան ժամանողների համար ՊՇՌ-թեստավորում է անցկացվում, և եթե դրական է արդյունքը, նրանց երկիր մուտքը չի թույլատրվում:
Նա պարզաբանեց, որ նրանց համար նոր սահմանափակումներ սահմանելու հարցը չի քննարկվում:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի շտամերով վարկավածների թվին, ապա ինչպես պարզաբանեց ԱՆ խոսնակը, հայաստանում այդ մասով հետազոտություններ չեն անցկացվում: