2021-06-29 09:49
Լրատվական գործակալություններ
Լավրովը Ֆիլիպո Գրանդիյի հետ քննարկել է փախստականներին Ղարաբաղ վերադարձնելու հարցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են փախստականների և ժամանակավոր տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ վերադարձնելու հարցերը ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։