2021-06-29 11:14
Լրատվական գործակալություններ
Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին
Միացյալ Նահանգները նվիրված են Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։ Այդ մասին իր պաշտոնական Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Նրա խոսքով` Հայաստանի հետ համագործակցությունը կայանում է ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտությունների կարգավորման ոլորտում փոխգործակցությամբ։
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացման առթիվ։ Հայաստանի հետ մեր գործընկերությունը կայանում է ընդհանուր արժեքների մեջ և ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման ոլորտում համագործակցության մեջ։ Մենք նվիրված ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,-գրել է Բայդենը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։