2021-06-29 17:14
Լրատվական գործակալություններ
Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ
Գումարվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Կառավարման և Քաղաքական խորհուրդների համատեղ նիստ, որի ժամանակ Գևորգ Գորգիսյանը կառավարման խորհրդի անդամների ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընտրվել է կուսակցության փոխնախագահ։
Կուսակցությունից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել և որոշումներ են կայացվել կուսակցական մարմինների և տարածքային կառույցների հետագա գործունեության, կուսակցության անելիքների վերաբերյալ։