2021-07-01 09:33
Լրատվական գործակալություններ
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախը։ Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Նյու Ջերսիի Սենատը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձևը, որի նախաձեռնողը նահանգի սենատոր Ջոզեֆ Լագանան է։
Այդ օրը ավելի վաղ ANCA-ի անդամներ Անի Չագլասյանը և Ջո Արիյանը ցուցմունք են տվել Սենատի դատական հանձնաժողովում՝ ի պաշտպանություն այդ միջոցառման:
Ի լրումն Արցախի ճանաչման, բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին՝ Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար, և հաստատում է Նյու Ջերսի նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, տեղեկացնում է News.am-ը: