2021-07-01 11:28
Լրատվական գործակալություններ
126 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 225 221
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 126-ով և դարձել 225 221: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 2 722 մարդ, կատարվել է 1 188 922 թեստավորում (+3 920), առողջացել են վարակվածներից 216 882-ը: Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 4 517 է։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 1 100, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։