2021-07-01 13:32
Լրատվական գործակալություններ
Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ
Հայաստանում արտադրվել են Sputnik V պատվաստանյութի նմուշներ։ Մոտ ապագայում այդ նմուշները փորձաքննություն կանցնեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Փորձաքննությունից հետո գուցե հնարավորություն ստեղծվի Հայաստանում պատվաստանյութի սերիական արտադրության համար։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարները քանիցս խոսել են այն մասին, որ Ռուսաստանից, Ղազախստանից և Բելառուսից հետո Sputnik V պատվաստանյութի արտադրություն նախատեսվում է սկսել նաև Հայաստանում և Ղրղզստանում։
Ինչպես նշել է Անահիտ Ավանեսյանը, այս գործում արդեն զգալի առաջընթաց կա, տեղեկացնում է News.am։