2021-07-01 16:55
Լրատվական գործակալություններ
Արմեն Աշոտյան․ Առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրավիրվել է Քննչական կոմիտե։
«Գիշերը վերադարձել եմ Բրյուսելից ու առավոտյան ներկայացել Քննչական կոմիտե՝ ընտրությունների օրը բանակի խայտառակ ներգրավման, ընտրախախտումների և ահազանգերի մասին հնչեցրած գնահատականներիս և տեղեկատվության համար «բացատրություն» տալու», - գրել է Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում, տեղեկացնում է News.am-ը։