Ֆրենկ Փալոնե. Մենք քննարկեցինք ԱՄՆ-ի դերը հայ ռազմագերիների ազատման գործում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, փաստաբան Ֆրենք Փալոնեն ԱՄՆ Պետքարտուղարության և Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց հետ քննարկել է ԱՄՆ-ի հնարավոր դերը Ադրբեջանում հայ ռազմագերիների ազատման գործում: Այս մասին Փալոնեն հայտարարել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Արդյունավետ զրույց ունեցանք Պետդեպարտամենտի և Պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ: Դիտարկեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղիները: Մենք նաև խոսեցինք այն կարևոր դերի մասին, որը Միացյալ Նահանգները պետք է ունենա Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատման, ինչպես նաև սահմանային շարունակվող ճգնաժամի լուծման հարցում»,- գրել է Փալոնեն, տեղեկացնում է News.am: