2021-07-05 20:03
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանցի զինծառայողը կրակում է Հադրութի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որը Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական հուշարձանները պղծելու և ոչնչացնելու հերթական վառ ապացույցն է:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութում երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինծառայողը ինքնաձիգից կրակոցներ արձակում Հադրութ քաղաքի հուշահամալիրի խաչքարի ուղղությամբ:
Տեսանյութից պարզ է դառնում, որ հուշարձանը պղծված է. այն պատված է ադրբեջաներեն գրություններով, տեղեկացնում է News.am-ը: