2021-07-06 12:32
Լրատվական գործակալություններ
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
Արցախի Հանրապետությունում հուլիսի 5-ին կատարվել է 148 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9174 քաղաքացու հետազոտություն, որից 922-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2906 դեպք: Կատարվել է 27 126 թեստավորում, տեղեկացնում է Panorama.am-ը: