2021-07-06 12:58
Լրատվական գործակալություններ
Երևանից Վիեննա և հակառակ ուղղությամբ հնարավոր է թռչել
«Զվարթնոց» օդնավակայանն իր Facebook–ի էջի միջոցով տեղեկացնում է, որ Wizz Air ավիաընկերությունը Վիեննա - Երևան- Վիեննա երթուղով չվերթեր կիրականացնի։
«Թռիչքները կմեկնարկեն սույն թվականի հուլիսի 7-ից։ Վիեննա- Երևան- Վիեննա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի»,–ասված է հաղորդագրության մեջ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում են դիմել ավիաընկերությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: