2021-07-06 21:42
Լրատվական գործակալություններ
Ռոբերտ Քոչարյան․ Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում Ջիվան Գասպարյանի հիշատակի առջև
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում ցավակցել է հայտնի դուդուկահար և կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ.
«Ցավով տեղեկացա մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան մասին։
Ջիվան Գասպարյանը մեծագույն երաժիշտներից է, ով հայկական կատարողական արվեստը և մասնավորապես` ժողովրդական փողային գործիքները բարձրացրեց նոր մակարդակի՝ նրանց հաղորդելով համաշխարհային հնչեղություն և ճանաչում։
Մեծ երախտագիտությամբ գլուխ եմ խոնարհում նրա վաստակի և հիշատակի առջև»։
News.am