Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել Տիգրան Սահակյանը

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ է ընտրվել դատավոր Տիգրան Սահակյանը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Նա ասաց, որ ընտրությունը կայացել է երեկ՝ հուլիսի 6-ին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու պաշտոնավարման ժամկետը լրացել է հուլիսի 4-ին: