2021-07-08 10:40
Լրատվական գործակալություններ
Քաջարանի համայնքապետի բնակարանում խուզարկություն է սկսվել
Այսօր առավոտյան խուզարկություն է սկսվել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Ավելի ուշ խուզարկություն է սկսվել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: