2021-07-09 09:31
Լրատվական գործակալություններ
5 ամսվա ընթացքում ՀՀ զբոսաշրջային այցերի թիվը կազմել է ամբողջ 2020 թ․ ցուցանիշի 51%-ը
2021 թվականի ապրիլին Հայաստան զբոսաշրջային այցերի թիվը կազմել է 41 881, իսկ մայիսին՝ 52 908: Այս մասին News.am-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարությունը:
2021 թվականի հունվար-մարտ ամիսներին այս ցուցանիշը կազմել է 86 524:
Ստացվում է, որ 2021 թվականի 5 ամսվա ընթացքում Հայաստան է այցելել 181 313 զբոսաշրջիկ, իսկ դա կազմում է 2020 թվականի ընդհանուր ցուցանիշի 51,6%-ը:
Անցյալ տարի (հունվար-մարտ, ինչպես նաև սեպտեմբեր և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների տվյալները) Հայաստան զբոսաշրջիկների այցերի թիվը կազմել է 375 216: