2021-07-09 15:30
Լրատվական գործակալություններ
Կիրականացվեն ուղիղ չվերթներ Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան
Հուլիսի 23-ից սկսած՝ շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ իրականացվելու են ուղիղ ոչ կանոնավոր չվերթներ Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքից դեպի Երևան։ Այս մասին հայտնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ տոմսերը հնարավոր է ձեռք բերել aviadrom.travel կայքի միջոցով, տեղեկացնում է Panorama.am-ը։