Մխիթար Զաքարյանը ձերբակալված է

Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալված է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:

Զաքարանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և 314-րդ հոդվածի 1-ին մասով։

Ըստ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասի՝ Զաքարյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող` իր՝ այլ պետության քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը սահմանված կարգով իրավասու մարմնին չհայտնելու կամ նման տեղեկությունը թաքցնելու համար։

Թադևոսյանը տեղեկացրեց, որ Զաքարյանը Երևանում է։