Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ականի վրա հայ է պայթել

Լեռնային Ղարաբաղում հայ է պայթել ականի վրա։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Խոջավենդի (Մարտունու շրջան) շրջանում, իսկ տղամարդուն առաջին օգնություն են ցուցաբերել ադրբեջանցի զինվորականները:

Չի բացառվում, որ վիրավորին կփոխանցեն ռուս խաղաղապահներին։

Sputnik Արմենիան կապ հաստատեց Արցախի Մարտունու շրջանի ղեկավարության հետ։ Մեզ հայտնեցին, որ այս պահին նման տեղեկություն չունեն։