Սուրեն Պապիկյան․ Աշունը Գյումրիում թեժ է լինելու

Առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ Գյումրիում բավական թեժ աշուն է սպասվում։ Այս մասին հանրապետության՝ մեծությամբ երկրորդ քաղաքում լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Գնահատելով Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի աշխատանքները՝ Պապիկյանը նշեց, որ գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի աշխատանքից գոհ են։ «Բարձր եմ գնահատում նաև քաղաքապետի աշխատանքը, մնացածը հաջորդիվ»,-ասաց Պապիկյանը:

Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածուի մասով նա շատ ասելիք այս պահին չուներ: Բայց շեշտեց՝ ինտենսիվ քննարկումների մեջ են, ուղղակի չի կարող անուններ բարձրաձայնել: «Երբ որոշում կունենանք, այդ մասին կխոսենք: Օգոստոս-սեպտեմբերին ինտենսիվ աշխատելու ենք այդ ուղղությամբ: Հոկտեմբերի17-ին է ընտրությունը, ամեն դեպքում ԿՀԸ հայտարարարությունն այդպիսին է»,-ասաց Սուրեն Պապիկյանը, տեղեկացնում է Sputnik Armenia: