2021-07-14 12:41
Լրատվական գործակալություններ
Արմեն Գրիգորյանը նշանակվել է ԱԳ նախարարի առաջին տեղակալ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արմեն Գրիգորյանն ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ, Գրիգորյանը նշանակվել է Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, տեղեկացնում է News.am-ը:
Որոշումների մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով`
Արմեն Գրիգորյանին ազատել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից»։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արմեն Գրիգորյանին նշանակել արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ»։