2021-07-14 13:14
Լրատվական գործակալություններ
Բաքվում սկսվել է երկու հայ ռազմագերիների դատավարությունը
Բաքվում սկսվել է 2 հայ ռազմագերիների՝ Դավիթ Դավթյանի և Գևորգ Սուջյանի դեմ քրեական գործով դատավարությունը։ Հայտնում է minval.az կայքը։ Հայորդիներին Ադրբեջանում շինծու մեղադրանքներ են առաջադրել․. մեղադրում են լրտեսության համար։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ընթացող դատավարության ընթացքում դատավոր Ալի Մամեդովի նախագահությամբ պարզվում են հայ ռազմագերիների անձնական տվյալները:
Դավթյանին և Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, տեղեկացնում է Փաստինֆո-ն։