2021-07-14 14:45
Լրատվական գործակալություններ
Դատախազությունն Առուշ Առուշանյանին կալանավորելու համար ԿԸՀ միջնորդություն է ներկայացրել
Դատախազությունը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։
Նշենք, որ նման միջնորդություն է ներկայացվել նաև Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ։