2021-07-16 06:47
Լրատվական գործակալություններ
Տիգրան Մուկուչյանին բժիշկները սուր ինֆարկտ են ախտորոշել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14–ին, սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ սիրտը ստենդավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հենց ինքը Մուկուչյանը։
Նա պատմեց, որ երեկ երեկոյան վատ է զգացել ու շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Նորք–Մարաշ սրտաբանական կենտրոն։
Այնտեղ սուր ինֆարկտ է աշխտորոշվել։ Մուկուչյանին վիրահատել են։ Այժմ նա հիվանդասենյակում է և իրեն նորմալ է զգում։