2021-07-19 16:32
Լրատվական գործակալություններ
Ալիևը պատրաստվում է մեկնել Մոսկվա
Կրեմլում հաստատել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստան այցին ընդառաջ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստիին, տեղեկությունը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այո, նման աշխատանքային այց նախապատրաստվում է: Այցն աշխատանքային է», - ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե ՌԴ նախագահի ժամանակացույցում նախատեսվա՞ծ է արդյոք հանդիպում Ալիևի հետ:
Պեսկովը նաև հայտնել է, որ այցի ընթացքում որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: