Հունաստանի ԱԳՆ․ Թուրքիան օկուպացնում է այլ պետությունների տարածքները

Թուրքիան խախտում է միջազգային իրավունքը, օկուպացնում է այլ պետությունների տարածքները: Այս մասին հայտարարել է Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապայոաննուն:

«Թուրքիան փորձում է խեղաթյուրել իրականությունը, որպեսզի թաքցնի միջազգային իրավունքի իր մշտական խախտումները»,-ասել է նա, հաղորդում է News.am-ը: