2021-07-20 19:36
Լրատվական գործակալություններ
Արշակ Կարապետյանը նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արշակ Կարապետյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, տեղեկացնում է News.am-ը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արշակ Կարապետյանին նշանակել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ»,– նշված է փասթաթղթում։
Այսօր ավելի վաղ Արշակ Կարապետյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: