2021-07-21 11:58
Լրատվական գործակալություններ
0
Կյանքից հեռացել է վաստակաշատ ճարտարապետ Էդուարդ Թանգյանը
Կորոնավիրուսի հետևանքով 73 տարեկանում մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ճարտարապետների պալատից:
Թանգյանը 1980 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ:
«Հայաստանի Ճարտարապետների պալատը սգում է նրա մահը և ցավակցում հարազատներին ու ընկերներին»,- ասվում է հաղորդագրության տեքստում: