2021-07-22 09:35
Լրատվական գործակալություններ
Արման Թաթոյանն այցելել է Երասխ փաստահավաք աշխատանքների համար
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած խումբը հուլիսի 20-ին փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում։
Ինչպես հայտնում է Թաթոյանը Facebook-ում կատարած գրառման մեջ՝ այցի արդյունքների հիման վրա այժմ ամփոփվում է պաշտպանի արտահերթ զեկույցը՝ անգլերենով և ապացույցներով հիմնավորված:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հատուկ արձանագրում է, որ Երասխի հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, կատարվում են քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության, այլ կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով։ Դրանք ոտնահարում են քաղաքացիական բնակիչների անդորրն ու խաղաղ կյանքը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: