2021-07-22 12:45
Լրատվական գործակալություններ
Որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսում
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 22-ին փրկարարական մեկ ջոկատով շարունակվում է Մատաղիսում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
«Արդյունքների մասին Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում մինչ օրս հայտնաբերվել է 1 604 աճյուն: