2021-07-26 11:22
Լրատվական գործակալություններ
0
Հայկական զինուժը Քարվաճառի ուղղությամբ չի կրակել. ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական բանակի դիրքերը գնդակոծելու տեղեկությունը, որը հրապարակել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,– Sputnik Արմենիային հայտնեցին գերատեսչությունից։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հայտարարել է, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները առավոտյան ժամը 3-ից կրակ են բացել Քարվաճառում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում էր նաև, որ համարժեք պատասխան քայլեր են ձեռնարկվում։
Sputnik Հայաստան