Ռոբերտ Գեդիգյանի նոր ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի գլխավոր ծրագրում է

Ֆրանսահայ ռեժիսոր Ռոբերտ Գեդիգյանի «Մալիական թվիսթ» նոր ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի 78-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում:

Մարսելցի վարպետի նոր ֆիլմի իրադարձությունները ծավալվում են հետգաղութային Մալիի մայրաքաղաքում` Բոմակոյում `տենդագին մթնոլորտի, երիտասարդական պարերի, ռոքնռոլի և քաղաքական փոփոխությունների երազանքների ֆոնին: Գեդիգյանը «Ոսկե առյուծի» համար կպայքարի հանրաճանաչ ռեժիսորների` Պեդրո Ալմոդովարի, Պաոլո Սորենտինոյի, Պոլ Շրադերի, Ջեյն Քեմպիոնի և այլ վարպետների կողքին:

Վենետիկի փառատոնի ընտրողների կողմից առաջին անգամը չէ, որ Գեդիկյանի ֆիլմերն արժանանում են բարձր գնահատականների, իսկ ռեժիսորի կինն ու մուսան` Արիան Ասկարիդը, երկու տարի առաջ նվաճեց «Վոլպիի գավաթը» ՝ Գեդիգյանի «Գլորիա մունդի» ֆիլմում լավագույն կանացի դերակատարման համար:

Վենետիկի 78-րդ փառատոնը, ինչպես միշտ, տեղի կունենա Լիդո կղզում սեպտեմբերի 1-ից 11-ը: