2021-07-27 08:12
Լրատվական գործակալություններ
Արցախցին Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից ծեծի է ենթարկվել․ Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը, որը վերադարձվել է հայկական կողմին, ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել։ Այս մասին գրում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ դրա հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը», - գրել է Ստեփանյանը։
Նա նշել է, որ քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը: Հավելել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին: Ստեփանյանը միջադեպի վրա հրավիրել է միջազգային կազմակերպությունների և Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունը։