Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա սահմանվել է շտապօգնության ծառայության հերթապահություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով`շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություններ են սահմանվել Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook–ի էջում։

«Թվով 4 կետում` սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը սահմանվել է հերթապահություն` Կոտայքի մարզի «Աբովյան» ԲԿ-ի, «Չարենցավան» ԲԿ-ի, «Հրազդանի ԲԿ-ի» և Գեղարքունիքի մարզի «Սևան» ԲԿ-ի շտապ բժշկական օգնության ծառայությունների միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում։ Բացի այդ, վերոհիշյալ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ: