2021-07-28 10:05
Լրատվական գործակալություններ
Մոսկվայի բանակցություններից առաջ Սոթքից մինչև Վերին Շորժա հակառակորդը մարտեր է սկսել. ՊՆ
Հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հակառակորդը, Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
Sputnik Արմենիա