Արմեն Սարգսյանը վերադառնում է Հայաստան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Տոկիոյից վերադառնում է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նա այսօր կլինի Հայաստանում:

Հիշեցնենք` ՀՀ նախագահը Ճապոնիա էր մեկնել աշխատանքային այցով, ներկա գտնվել օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հետևել մեր մարզիկների ելույթներին և մի շարք հանդիպումներ ունեցել Տոկիոյում։