Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ. ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ԱՆՀԱՊԱՂ ՀՐԱՎԻՐԵԼ «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ՆԻՍՏ
Քաղաքագետ, «Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Գեղամ Նազարյանը գրում է.
«Ամբողջ գիշեր ընթացել են մարտական գործողություններ Երևանից ընդամենը երկու-երեք ժամվա հեռավորության վրա: Ունենք զոհեր, վիրավորներ, կան տեղեկություններ գնդակոծված գյուղերի մասին։
Հասարակությունը տագնապած հետևում է կցկտուր տեղեկություններին։
Այս ընթացքում Հայաստանը ղեկավար չունի: Չկա առաջին դեմքը, որը ընդամենը ժամեր առաջ «ուրախ առիթով» ընտանիքի հետ հարսանիքի էր ու Իջևանի անտառներում և ռեստորաններում Վարդավառ էր նշում: Չկան պետության մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: Մենք, ըստ էության, գործ ունենք պետության բացակայության հետ։
Ստեղծված պետական-քաղաքական վակուումը փորձում են լրացնել առանձին գործիչներ։ Իրավիճակը քննարկելու և հանրության համար ուղերձ նախապատրաստելու համար առաջարկում եմ անհապաղ հրավիրել «Հայաստան» դաշինքի նիստ»։
Panorama.am