«Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան ԱԺ փոխխոսնակի միասնական թեկնածուով

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հանդես կգան Ազգային ժողովի փոխխոսնակի միասնական թեկնածուով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանը։

Նա նաև տեղեկացրեց` Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ, որը նախատեսված է երկուշաբթի, կներկայացնեն, թե ով է իրենց թեկնածուն։

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։

Sputnik Արմենիա