Երկաթուղայինի օրը Հայաստանի ներսում էլեկտրագնացքով երթևեկելն անվճար կլինի

Օգոստոսի 1-ին` Երկաթուղայինի օրվա կապակցությամբ, երթևեկությունը ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով (բացառությամբ Երևան-Գյումրի-Երևան էքսպրեսների) կլինի անվճար: Տեղեկությունը հայտնում է Հարավկովկասյան երկաթուղու մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Հայաստանի երկաթուղայիններն իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով` ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը:

Sputnik Արմենիա