ՀՀ ՊՆ․ Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել

Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։