Պատվաստման համար կարելի է հերթագվել նաև բջջային հավելվածով
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար հերթագրման գործընթացը բարելավվում է։ Տեղեկությունը հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Այսուհետև պատվաստումային շարժական կայաններում հերթագրվել հնարավոր է ոչ միայն տեղում` էլեկտրոնային հերթագրման համակարգի միջոցով, այլև նախապես՝ «Earlyone» բջջային հավելվածի օգնությամբ:
«Հավելվածը ներդրվել է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի և «Earlyone»-ի համագործակցության արդյունքում»,- տեղեկացնում են նախարարությունից։
Նախարարությունը ներկայացրել է նաև քայլերի այն հաջորդականությունը, որոնք պետք է կատարել՝ հավելվածի օգնությամբ հերթագրվելիս։
Հավելվածը ներբեռնելուց հետո անհրաժեշտ է ընտրել «Առողջություն» բաժինը, ապա` «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ», վայր՝ Հյուսիսային պողոտա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: